Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Եկել է ԼՂ-ում խաղաղություն հաստատելու ժամանակը. Ուորլիք

Եկել է ԼՂ-ում խաղաղություն հաստատելու ժամանակը. Ուորլիք
09.04.2016 | 13:19

Ժամանակն է դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը։ «Վերջին օրերի այդքան զոհերից հետո ժամանակն է դադարեցնել հակամարտությունը և աշխատել բանակցային ուղով կարգավորման ուղղությամբ։ Եկել է Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու ժամանակը»,- գրել է ՈՒոռլիքը Twitter-ի իր միկրոբլոգում։

Դիտվել է՝ 1950

Մեկնաբանություններ